▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառք տանք, որ կա մեր Հայրենիքը, եկել ու խաղաղ ապրում ենք.Սիրիահայ

ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն, ով նոր է վերադարձել Սիրիայից , ասում է, որ Դամասկոսի 4 կողմում թեժ կռիվներ են.

«Զինադադարի համաձայնություն կար, բայց  Սիրիայի կառավարությունը հայտարարել էր, որ  այն շրջաններում, որտեղ ահաբեկիչներ են գտնվում, մարտերը չեն դադարի: Սիրիական կառավարությունը ցանկանում է արվարձաններն ազատագրել ահաբեկիչներից: Ինչ վերաբերում է Հալեպին, ապա հոսանքը վերականգնված էր, ջուր  կար, հայկական դպրոցները, չնայած սարսափին, գործում էին: Ցավոք, մի քանի օր առաջ ռմբակոծության հետևանքով հայ զոհվեց»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մեսրոպյանը:

Անդրադառնալով տարածված այն լուրերին, որ հայերը Հայրենիք վերադառնալու հետ կապված դժվարություններ ունեն, Վազգեն Մեսրոպյանը պատասխանեց.

«Հայերը հեշտորեն կարողանում են գալ Հայաստան, ոչ մի խոչընդոտ չկա: Հայկական դեսպանատունն ակտիվ աշխատում է: Գալով այստեղ՝ ոչ մի խնդիրների առջև չեն կանգնում: Պետք չէ դժգոհել.եթե փախել և եկել ենք, պետք է նրա կողքին լինենք: Սա մեր երկիրն է, Աստված մի արասցե, որ Հայրենիք չունենայինք, ժողովուրդն ո՞ւր պետք է գնար: Փառք տանք, որ կա մեր Հայրենիքը, եկել ու խաղաղ ապրում ենք»

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more