▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Խաչատուրով, Ձեր բնակարանները բանակի մարտունակության հետ կապ չունեն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հարգելի Յուրի, պարոն Խաչատուրով, Ձեր անձնականը և բնակարանները բանակի մարտունակության հետ կապ չունեն:

Այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, պատասխանել է լրագրողների հարցերին: Նրա ասելով՝ իր մասին ոչ ճիշտ տեղեկություն տվողները ցանկանում են քանդել բանակը: Պարոն Խաչատուրով, ես չեմ հավատում , որ դուք իմացել եք ապրիլյան մարտերի հավանական սկսման մասին ու ոչ մի բան չեք արել, առաջինը հենց ձեր մասին մտածելով դուք հաստատ իրար կխառնվեիք, քանի որ այդպիսի բախման ժամանակ նաև Ձեր անձը ու հետագա կարիերան հարցականի տակ կլիներ: 
Բայց հիմա խոսքը Ձեր առանձնատան ու բիզնեսների մասին է: Պարոն Խաչատուրով, Ձեր ու Ձեր շրջապատի անձնական ունեցվածքը կամ ապրած կյանքի տեսակը ոչ մի կապ չունեն բանակի մարտունակության հետ: Պետք չի սեփական անձը հավասարեցնել Հայոց հզոր բանակի զինվորների հետ, եթե սխալ քայլ եք անում ու դրա մասին բարձրաձայնվում է, դա չի նշանակում , որ ցանկանում են քանդել բանակը: Այդ մեծ ու հզոր կառույցում դուք ընդամենը մի մասնիկ եք, Ձեզանից առաջ ու Ձեզանից հետո եղել են ու կլինեն զինվորական բարձր պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներ, բայց նրանցից ոչ մեկ չի կարող իր անունը կապել բանակի հզորացման կամ քանդման հետ:
Բանակը այնպիսի կառույց է, որը ունի մի քանի հազար մասնիկներ՝ շարքային զինվորից մինչև պաշտպանության նախարար, և նրանցից ցանկցածի սխալ արարքի դեպքում այդ մի փոքրիկ մասնիկը պետք է փոխարինել նորով կամ աշխատել նրա վրա, որպեսզի այն դառնա նորմալ աշխատող: Ձեր պատասխաններից պարզ է դառնում , որ դուք չեք ցանկանում փոխվել և դառնալ իդեալական աշխատող, ուրեմն մնում է միայն մյուս տարբերակը: 
Այս կառույցից դուրս բոլորն էլ ունեն անձնական կյանք, անձնական գործեր և այլն:
Պարոն Խաչատուրով, դուք ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն եք և ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես ՀՀ ԶՈւ պահեստազորի զինծառայող ցանկանում եմ , որ դուք համապատասխանեք այդ պաշտոնին , որ Ձեր կատարած ցանկացած քայլի համար կարողանաք պատասխան տալ ժողովրդին , այլ ոչ թե վերացական, մի նախադասությամբ թեման փակեք:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more