Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ասում է՝ սա անթույլատրելի է ...
Այսինքն, դուք թույլատրել եք, որ կրակեն միայն հայ զինվորի վրա՞ ու միշտ ձեր բացակայության ժամանա՞կ, որ ասեք՝ պարզ չի, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը....
Հիմա թուրքը կարգը խախտել է և ձեր ներկայությա՞մբ էլ է կրակել, թե՞ դուք երկնքից կաթած եք, սուրբ հրեշտակ եք, միստր Ուոռլիկ, երբ բարեհաճում եք ներկայանալ՝ թնդանոթները պիտի լռեն....կամ էլ, գուցե, քո անհոգ գլուխը թա՞ նկ է մեր զինվորի մատաղ կյանքից...
էդ սաղ հեչ.. էսքան դերասանությունն ո՞ւմ էր պետք՝ կրակոց կազմակերպել, հուզիչ բացականչյություններ անել...ախր, մենք ձեր պրիմիտիվ սցենարներն արդեն անգիր ենք արել...
Այ, այդդ «անթույլատրելի» կրակոցներից հետո կսպասենք խաղաղապահների «ներմուծման» պահանջի մասին քո սրտակեղեք հայտարարությանը....
Հ.Գ այս ոչխարներն էլ կրակել չսովորեցին, այդպես էլ....
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրառում է կատարել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարվող մոնիթորինգի մասին. «Շփման գիծը հատելիս կրկնվող կրակոցներն ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին պաշտպանիչ միջոցներ կիրառել։ Սա անընդունելի է»։