▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարո՛ն նախարար, քաղաքացիները ձեզ եպիսկոպոսության չեն կոչել․․․

Տեր Սահակ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջերս Էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը, ի պատասխան լրագրողի հարցի, փաստեց, որ այսպես կոչված «Եկեղեցու խնդիրը» շարունակում է մնալ իրենց օրակարգում։ Այսպիսով՝ ինքներս մեզ համար, այն էլ որերորդ անգամ, կարող ենք փաստել, որ այս կառավարությունը (տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը) փորձում է հանրային ուշադրությունը շեղել այն իրական խնդիրներից, որոնց պատասխանատվությունն իր վրա է կրում։

Լրահոսը դիտելով և մեր օրերում ոչ այնքան պոպուլյար բանականությանը օգնության կանչելով՝ կարելի է եզրակացնել, որ մեր պետությունը կանգնած է տնտեսական լրջագույն մարտահրավերների առաջ՝

- արտահանման և ներկրման խնդիրներ,

- պարենային անվտանգության խնդիրներ,

- գնաճ։

Այս շարքը մասնագիտական շրջանականները կարող են շատ ավելի մանրամասն ներկայացնել։

Նման պայմաններում էկոնոմիկայի նախարարի կողմից կուսակրոնության կամ եկեղեցական կարգապահական հարցով մտահոգվելն ու զբաղվելը ոչ միայն տեղին չէ պետական պաշտոնյայի համար, այլև կարող է ընկալվել որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց։

Եկեղեցու բարեկարգումն ու ներքին կարգապահական խնդիրների լուծումը Եկեղեցու և դրա բարձրագույն իշխանության գործն է։ Էկոնոմիկայի նախարարը լավ կլինի, որ զբաղվի իրեն վստահված ոլորտով։ Պարո՛ն նախարար, քաղաքացիները ձեզ եպիսկոպոսության չեն կոչել, այլ օժտել են էկոնոմիկայի նախարարի լիազորություններով»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more