▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Մարուքյանը ելույթիս ժամանակ ցածր կամ բարձր ասում ա՝ էս ի՞նչ ա խոսում, էս ի՞նչ ա ասում...Բաբկեն Թունյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն, ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ, ասել է, որ այս անգամ պիտի շեղվի թեմայից։ Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի այն արտահայտությանը, որ Թունյանը ժամանակին իրեն պատկանող կայքի միջոցով Կարեն Կարապետյանին է գովազդում, Բաբկեն Թունյանն ասել է, որ ինքը որևէ մեկին ո՛չ գովերգել է, ո՛չ փնովել, այլ լավին լավ է ասել, վատին վատ է ասել ու այդպես էլ շարունակելու է։

 

 

 

«Ինչ վերաբերում է նրան, որ պարոն Մարուքյանը, երբ ելույթի ժամանակ ցածր կամ բարձր ասում է՝ էս ի՞նչ է խոսում, էս ի՞նչ է ասում, հույս ունեմ, որ պարոն Մարուքյանի կրթությունն ու փորձը բավարարում են հասկանալ՝ ես ինչ եմ ասում, եթե չեն բավարարում՝ կարող եմ լրացուցիչ պարզաբանել»,-ասել է Բաբկեն Թունյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more