«Անկեղծ ասած, պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում, ուղղակի չգիտեին՝ դա սունկ է, թե այլ միջոցներ են, որից փոքրիկ խմբակն ընկնում է հոգեխանգարումների մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ, ՀԷՑ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի երեկվա հայտարարությանը:
Լրագրողի դիտարկմանը՝ մտավախություն չկա՞, որ այսպիսի արտահայտություններից կարող է դատական գործեր հարուցվեն, Ղազինյանը պատասխանեց․ «Մի քաղաքական ուժ, որը չի վախենում կալանավորվելուց, ինչպե՞ս կարող է վախենալ դատական հայցերից»։


