«Պարոն Ծառուկյան, ձեր խոսքը գործ չդարձավ». Սուրեն Հակոբյան
Հերոսների Վերականգնողական կենտրոնի հիմնադիր Սուրեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ խոսքը գործ չդարձավ
Հարգելի պարոն Ծառուկյան՝
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսը այդպես էլ զինվորների կենտրոնի մոտ չհասավ՝ Ձեր գծի ղեկավարի` կառավարությունում բոլորի մոտ տված խոստումը մնաց օդում։
Տղերքը հիմա գալիս են Պռոշյան գյուղ, արևի տակ, շոգին ոտքով քայլում են մինչև կենտրոն։
Զոհվածների մամաները ստիպված են լինում գյուղի մեջ 1000 դրամ տաքսու գումար վճարել, քանի որ խոսքը մնաց խոսք ու գործի չվերածվեց։
Էլ չենք խոսում ժամը մեկ իբր թե խոստացված հենաշարժողական խնդիրներով մարդկանց համար նախատեսված տրանսպորտային միջոցի, զոհվածների ծնողների համար անվճար տոմսերի մասին։
Ամենայն հարգանքս, բայց հիմա ես ինչպե՞ս համոզեմ զինվորներին ու զոհվածների ընտանիքի անդամներին, որ նրանք անտեսված չեն։
Հգ. Հերոսների Վերականգնողականը զրկվեց բոլոր տեսակի տրանսորտային միջոցների տեսակից ու շատերը էլ փող չեն ունենա` գալու անվճար թերապիաների»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet