Փարիզի ոստիկանությունն այսօր քաղաքի արվարձաններում կատարած հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալել է երեք մարդու, ովքեր կասկածվում են Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեջ:
Այդ մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Տեղեկություն կա նաև, որ ևս երեք մարդ թաքնվում է քաղաքի բնակարաններից մեկում: Ֆրանսիական RTL լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում սպանվել է մահապարտի գոտիով կին ահաբեկիչ։
Ըստ լրատվամիջոցների՝ հատուկ գործողությունները նպատակ են ունեցել հայտնաբերել ահաբեկչությունների կազմակերպչին՝ Աբդելհամիդ Աբաուդին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ: