Ես արմատապես դեմ եմ Պարգև արքեպիսկոպոսի արտահայտած մտքին, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանամ, որ նա այն մարդն է ով արցախահայությանը չլքեց պատերազմի դժնդակ տարիներին և նրան ամենամեծ ոգի տվողներից է եղել: Միշտ ասել եմ, որ ինձ համար հայը մնում է հայ անկախ նրա կրոնական պատկանելությունից, եթե նրա գաղափարախոսության մեջ ապազգայւն երանգ չկա: Համշենի հայերը մեծամասամբ մուսուլման են և ոչ ոք չի կարող հիմնավոր ասել, որ նրանք հայ չեն: Ժամանակն է, որ որոշ շրջանակներում աչքերը լայն բացեն և ընդունեն, որ միջնադարում էր, որ միայն առաքելական եկեղեցու հետևորդներն են համարվել հայ. նման մոտեցման հետևանքով է, որ հարյուր հազարավոր հայեր Եվրոպական երկրներում կաթոլիկ դառնալուց հետո օտարվեցին մեզանից և ձուլվեցին: Մի խոսքով, ես Պարգև արքեպիսկոպոսի հետ համաձայն չեմ, բայց չպետք է մոռանալ նրա անցած ուղին և մի արտահայտություն անելու համար գամել նրան անարգանքի վիրտուալ սյունին: Հ. Գ. Ինչպես անցյալ ամիս , երբ Գյումրիում Միքայել արքեպիսկոպոսը կոպիտ էր արտահայտվել եկեղեցին փակողների հասցեին, ակնթարթորեն մոռացան, որ այդ նույն մարդն էր Գյումրիում եղբայրասպան բախման կանխողը: Եկեք չնմանվենք գայլերի ոհմակի։
Պարգև արքեպիսկոպոսի հետ համաձայն չեմ, բայց չպետք է մոռանալ նրա անցած ուղին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more