▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեկը քաղաքացուն ասել է՝ «բիչոկը» վերցրու գետնից, ծաղրել է, հետո՝ տուգանել

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Օգոստոսի 22-ին միջադեպ է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանից վերադարձող քաղաքացիների եւ պարեկների միջեւ։ Քաղաքացին, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։

«Հարազատներիցս մեկը վերադառնում էր Ռուսաստանից, գնացել էի դիմավորելու, ետ գալիս, երբ արդեն Փարաքարում էինք՝ լուսաֆորի մոտ սպասում, կողքիս նստած բարեկամս ծխախոտի մնացորդը նետեց գետնին, էդտեղ պարեկներն էին, իրենցից մեկն ասեց՝ ինչի գցեցիր գետնին, ասեց՝ չգիտեի, որ չի կարելի, ասեց՝ դե իջի վերցրու, էդ մարդն էլ իջավ որ վերցնի, դեռ չէր իջել, ասեց՝ անցեք, աջ արեք, կանգնենք։ Այսինքն՝ չթողեց մարդն իր սխալն ուղղի, իջնի «բիչոկը» վերցնի, ձեռ առավ՝ իջի վեկալ ու երբ իջնում էր՝ բա աջ արեք կանգնեք»։

Մեր զրուցակցի խոսքով՝ պարեկները չեն կարողացել պատասխանել, թե ինչու են տուգանում, երբ մարդն ուզել է սխալն ուղղել եւ ծխախոտի մնացորդը վերցնել։

«Ինձ որպես վարորդի տուգանեցին 5000 հազար դրամով, ու մինչեւ տուգանելն այդ պարեկը զանգում էր ուրիշ տեղեր, ասում էր՝ սրա  համար ինչքան են տուգանում, ոնց տուգանեմ»,-պատմեց մեր զրուցակիցը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more