▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պապիկյա՛ն, էդ զինվորականին զորացրի, խմած ա, քաշած ա, ինչ ա»․ Նիկոլ Փաշինյան

«53 տարեկան եմ, զինծառայող եմ, պոստերի ճանապարհի ձյան հետ կապված հարց ունեմ, մաքրած չի»,- Ագարակում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց տղամարդը։ Փաշինյանը հրավիրեց նախարար Սուրեն Պապիկյանին։ «Մի վայրկյան, հարց տամ, նախարարի հետ ես կապ չունեմ, վարչապետը դուք եք»,- արձագանքեց քաղաքացին։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Դե որ զինվորական ես, ձեռքերդ սենց արա, զգաստ ընդունի, նոր խոսա վարչապետի հետ։ Զինվորականը տենց չի խոսում, մի հատ զգա՛ստ պահի քեզ»։

«Վարչապետի ու նախարարի ներկայությամբ մի հատ պատշաճ զինվորականի նման պահի քեզ, ձեռքերդ թափահարելով ես խոսում»,- Ագարակում շարունակելով զինվորական ներկայացած տղամարդու հետ զրույցը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ նա նկատողություն էր արել տղամարդուն՝ զինվորականին ոչ վայել կեցվածքի համար։ «Պապիկյա՛ն, եթե էդ մարդը զինվորական ա, զորացրի, թող գնա, ինքն ի վիճակի չի ծառայության․ չգիտեմ՝ ինչ ա օգտագործած՝ խմած ա, քաշած ա, ինչ ա»,- շարունակեց Փաշինյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more