Սիրիական կառավարական բանակին այսօր առավոտյան հաջողվել է ամբողջությամբ ահաբեկիչներից մաքրել հնագույն Պալմիրա՝Թադմուր քաղաքը և շրջակա տարածքները "Իսլամական Պետություն" խմբավորման ահաբեկիչներից,որոնք մի քանի օր է կատաղի դիմադրություն էին ցույց տալիս Բ.Ասադի բանակին...Սիրիայի գրեթե կենտրոնում գտնվող այս քաղաքի ազատագրումը շատ մեծ նշանակություն ունի հետագա ռազմական գործողություններ վարելու համար...Պալմիրայից անապատի միջով են անցնում ամենակարճ ճանապարհները դեպի "ԻՊ"-ի "մայրաքաղաք" Ռաքքա և երկրի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր քաղաքները...Թագավորական Միացյալ պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի անդամ Քամալ Ալամը հայտարարել է,որ սիրիական կառավարական բանակը կենսունակ է և միակ ուժն է,որ կարող է պայքարել "ԻՊ"-ի դեմ...Շատ տարօրինակ է Պալմիրայի ազատագրման փաստին արձագանքել ԱՄՆ-ն...Պետքարտուղարությունն ուրախ է,որ քաղաքն ազատագրվել է ահաբեկիչներից,սակայն տխուր է,որ ազատագրողը՝Ասադի բանակն է...
Հ.Գ.Կցանկանամ,որ Ասադի բանակը միշտ այսպես ուրախացնի և միևնույն ժամանակ տխրենցնի իր թշնամիներին այսպիսի հաղթանակներով,քանզի սիրիական կառավարական բանակի հաղթանակները նաև Սիրիայում բնակվող հայերի հաղթանակն է...Միայն Ասադի իշխանության պահպանման դեպքում Սիրաիայի հայկական հայմայնքը կարող է վերականգնել իր դիրքերը..."Ընդդիմադիր",իսկ ավելի ճիշտ՝ ահաբեկիչների Դամասկոսում իշխանության գալու դեպքում վերջակետ կդրվի Մերձավոր Արևելքի ամենամեծ և հարուստ հայկական համայնքներից մեկի գոյության վրա,քանի որ ընդդիմադիրների հիմնական պատվիրատուները նստած են ոչ միայն Լոնդոնում,Դոհայում,Էր Ռիադում,այլև՝ Անկարայում և Ստամբուլում...
Գագիկ Համբարյան
Գագիկ Համբարյան