Էսօր՝ կոչումներն են սահմանում մտավորականներ... Այդ է պատճառը,որ իրական մտավորականները հայտնվել են անկոչության մեջ:
Յուրաքանչյուրինն՝ իր խղճին թող մնա:Ինձ համար հիմա կարևորն այլ է:
Ստեղծված իրավիճակում ցանկացած անխոհեմ քայլ կարող է արյունահեղության պատճառ դառնալ:Եվ իշխանությունները,
և հասարակությունը,պետք է կտրականապես մերժեն այստեսակ զարգացումների ընթացքը:Հարկավոր է գիտակցել,որ բոլոր նախորդ միջադեպերից,այս մեկն առանձնանում է բազմաթիվ հիմնավորումներով:Զոհասեղանին՝ մարդկային կյանքեր են դրված,և ցանկացած անխոհեմ զարգացումների դեպքում,կարող ենք անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Եղել,և միշտ լինելու եմ՝ մեր երկրի խնդիրներով մտահոգ հասարակության հետ:Բայց ես մարդկանց հետ սովորել եմ խոսել իմ բնագավառին հատուկ լեզվով...
Թույլ տվեք նկատել,որ երեկվա իրադարձություններում տեղի ունեցած միջադեպերի հիմնական պատճառներն այն էին,որ գտնվեցին մարդիկ,ովքեր միմյանց հետ հաղորդակցվում էին,մեղմ ասած,ոչ որպես իրավիճակը ճիշտ գնահատող քաղաքացիներ:Ես պատրաստ եմ գտնվել ոստիկանության և հասարակության միջև՝ ունեցածս բոլոր կարողություններով նպաստել,որ անցանկալի զարգացումներ տեղի չունենան:Սակայն,երբ հասարակությունն ունակ չէ ինքնակազմակերպվել,երբ փոխադարձ հարգանքն ու լսելու ունակությունը դուրս են սահմաններից,երբ հարթակ է տրամադրվում՝ հաշվի չառնվելով ներկայացվող խոսքի արժեքն ու իմացությունը...բա որտե՞ղ,և ինչպե՞ս գտնեմ՝ իմ նշանակությունը:Չէ՞ որ արդյունքում,միևնույնն է,տեղի է ունենալու այն,ինչ տեղի ունեցավ երեկ:Ստացվում է,որ ինքս,ակամա,մասնակից եմ դառնալու մի բանի,ինչի կանխարգելու՞մն եմ համարել իմ գլխավոր նպատակը:
Պահանջել,և հիմա էլ կրկնում եմ,որ եղբայրասպան արյունահեղությունը պետք է բացառվի:
Իշխանությունների,ոստիկանության,և թե հասարակության կողմից լարվածություն ստեղծելու ցանկացած փորձ՝ անթույլատրելի է:
Պետք չէ մոռանալ,որ աշխարհի ուշադրությունը մեզ է բևեռված: Եվ այս պահին,ցանկացած նեգատիվ կարծիք՝ բնութագրելու է համընդհանուրիս,որպես՝ ժողովրդի,և պետության:
Այս պահին,բոլորիս ամենակարևոր առաքելությունը պետք է հանդիսանա վտանգավոր զարգացումների կանխարգելումը:Եվ այս նպատակը հնարավոր է իրականացնել միմիայն խաղաղ ու կազմակերպված միջոցառումներով:Միմյանց դատապարտելով կամ արդարացնելով միայն սրելու ենք իրավիճակը:Հաճոյանալու շահեկանությունից օգտվելու քաղցը զսպել է հարկավոր...
Պահի լրջությունն այլ է: