Հունվարի 22-ին տեղի կունենա բողոքի երթ դեպի ՀՀ Ոստիկանություն:
«Պահանջի երթ ընդդեմ ոստիկանության ապօրինությունների» նախաձեռնության անդամները պահանջում են համակարգից հեռացնել ոստիկան Գեղամ Խաչատրյանին ու պատասխանատվության ենթարկել մասնավորապես 2015թ.-ի դեկտեմբերի 31-ի Օպերայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ քաղաքացիներին վիրավորական պիտակ կպցնելու,մարդկանց հարվածելու և սուտ մատնության համար: