▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պահանջում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաները նաև թմրանյութերից կախվածության թեստ հանձնեն». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պահանջում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաները բացի հոգեբուժականից, նաև թմրանյութերից, հոգեմետ դեղերից
կախվածության վերաբերյալ թեստ հանձնեն:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խորհրդարանում հայտարարել է, որ քաղաքացիներն իրենից պահանջել են, թե ինչու օրենսդրական փոփոխություն չեն կատարում բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական քննություն անցկացնելու պահանջը դնելու համար։ Որպես քաղաքացի պահանջում եմ, որ օրենքի պահանջով բարձրաստիճան պաշտոնյաները հոգեբուժականից զատ, թմրանյութերից, ալկոհոլից կախվածության վերաբերյալ թեստ հանձնեն։ Դատելով ՔՊ-ական իշխանության բարձրաստիճան շատ պաշտոնյաների հիստերիկ պահվածքից, ոչ բնական վարքից, նրանցից ոմանց կարելի է կասկածել թմրանյութեր, հոգեմետ դեղեր օգտագործելու մեջ։ Հո միակ մեղավորը Ավանի փոխթաղապետը չէր, որի ջեբին «պիպետկա» գտան, նա էլ հրաժարական տվեց»:

***

«Դիվահարվում եք, երբ որ կոռուպցիայի մասին է խոսք գնում»,- դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Անհասկանալի է՝ ինչո՞ւ է նման բուռն արձագանք լինում, երբ հարց է հնչում, թե ինչ է արվում հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե որ գյուղը գնում է, պահանջում են նախկին նախագահներին նստեցնել։ Իսկ այդ երևույթներից հետո քաղաքացիները ինձնից պահանջում են, թե ինչո՞ւ օրենսդրական փոփոխություն չեք առաջադրում՝ բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական քննություն անցկացնելու պահանջը դնելու համար»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ ճշմարտությունը խեղաթյուրվում է, և փորձ է արվում ապօրինի գույքի ձեռքբերման ամբողջ մեղքը վերագրել միայն ընդդիմադիրներին։ «Այո, ապօրինի գույքի բռնագանձում պետք է իրականացվի, բայց անցյալ կատարյալով։ Այստեղ վկայակոչվում է Մոնումենտի ինչ-որ դղյակի մասին՝ ԱԺ շենքի նման, հիմա ո՞ւմն է, պետությա՞նն է։ Եթե ապօրինի է, ինչո՞ւ չի վերադարձվել պետությանը։ Հայտարարում եք՝ ապօրինի գույքը վերադարձվում է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոռ կոպեկ ստացե՞լ է»,- ասաց Մինասյանը։ «Կոռուպցիան, որը իշխանության բնական և տրամաբանական ծնունդն է, չի կարող կպնել ընդդիմությանը։ Ընդդիմության և կոռուպցիայի միջև կապը աբսուրդ է»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ իշխանությունը թաթխված է հակաժողովրդավարական գործընթացների մեջ՝ իրականացնում է նաև կոռուպցիոն հսկայական գործարքներ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more