▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ ճշմարտությունը Շերի և նրա հայկական արմատների մասին

Wnews.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ հայուհիներին։

Այս անգամ ներկայացնում ենք երգչուհի Շերին (Շերիլին Սարգսյան)։

In this undated photo released by Sotheby's and Julien's, Cher poses for a photograph. Cher is auctioning off hundreds of items from her Malibu home beginning Oct. 3, Cher announced Monday, July 31, 2006. A "nice percentage" of the proceeds will benefit the Cher Charitable Foundation, Cher said. (AP Photo/Sotheby's/Julien's, Michael Levine)

Երգչուհի, երգերի հեղինակ, ռեժիսոր եւ երաժշտական պրոդյուսեր Շերը ծնվել է 1946թ. մայիսի 20-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Էլ Սենտրո քաղաքում։

Նա այն քիչ երգչուհիներից է, ում մրցանակների հավաքածուն համալրված է «Օսկար»-ով, «Գրեմմի»-ով, «Էմմի» եւ երեք «Ոսկե Գլոբուս» մրցանակներով։

Շերի կարիերան սկսել է 17  տարեկանում։ Առաջին հաջողությունը նրան եկել է  1965 թ., երբ նա «Սոննի եւ Շեր» կազմում ձայնագրեց  «I Got You Babe» երգը։Արդյունքում Շերը դարձավ հայտնի «Սոննի եւ Շերի հետ հումորային ժամ» հաղորդման հաղորդավարը, որի համար արժանացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակին։

1984 թ. նկարահանված «Սիլվուդ» ֆիլմի համար նա արժանացավ երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի «Օսկար» մրցանակին։

շեր

Դրան հաջորդող տարիներին Շերը նկարահանվել է մի շարք հաջողված ֆիլմերում։ «Դիմակ» ֆիլմի համար նա  1985 թ. արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին, իսկ  1987 թ. «Լուսնով հմայվածները» ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար» -ի։  Նույն ժամանակահատվածում նրա մասնակցությամբ նկարահանվել են «Ջրահարսներ» եւ «Իստվիկյան կախարդներ» ֆիլմերը։

Իր կարիերայի ընթացքում, որը շարունակվում է արդեն հիսուն տարուց ավել, Շերը դարձել է երաժշտական ինդուստրիայում ամենաշատ ձայնագրություններ վաճառած կատարողներից մեկը։

Հայկական արմատները.

Շերիլին Սարգսյանը մայրը Ջորջիա Հոլտն է, նա դերասանուհի էր։

Շերի հայրը երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում հայտնված Ջոն Սարգսյանն է։ Երբ Շերը ծնվել է, նրա ծնողներն արդեն բաժանված էին. առաջին անգամ նա իր հորը տեսել է 11 տարեկանում։

Մանկուց նա երազում էր դառնալ դերասանուհի եւ  աշխատում  իր ստորագրության մշակման վրա։ 16 տարեկանում Շերը մեկնել է Լոս Անջելես։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more