▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբում ենք ու պահանջում, բայց չգիտենք` ինչ և ումից

Կան դեպքեր, օրինակ Հայոց Ցեղասպանությունը, երբ որ կողմը, կամ կողմերը (այս դեպքում պետությունները՝ Հայաստանը և Թուրքիան) պետք է երկու ուղղությամբ աշխատանք տանեն. առաջինն արտաքին ցուցադրական մասն է, երբ կողմերից մեկը պետք է լոբբինգ իրականացնի թեմայի վերաբերյալ, իրազեկի, հասնի համընդհանուր ճանաչման և հրապարակային դատապարտման, միջոցառումներ կազմակերպի, սգա, ցույց տա, որ հիշում է, որ իրեն ցեղասպանել են, հակառակ կողմն էլ պայքարի մյուս կողմի ջանքերը չեղարկելու ուղղությամբ, անընդհատ խոչընդոտի միջոցառումների անցկացումը, կաշառի, որ չբարձայձայնեն, բարձր մակարդակով հրաժարվի ընդունել, որ այո, եղել է Ցեղասպանություն, ընդունում ենք ու ներողություն խնդրում:

Երկրորդը պռակտիկ մասն է, ավելի դժվարը, երբ որ առաջին կողմը ցուցադրական մասի հետ մեկտեղ լուրջ աշխատանք է տանում Ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ, երբ փորձում է ստեղծել մեխանիզմ, որն օգնելու է կորցրածը հետ բերել, հասնել տարածքների վերդարձման, բարոյական ու նյութական փոխհատուցմանը (ի դեպ իրավական առումով Հայաստանն ունի բավականին լայն հնարավորություննր, օրինակ՝ ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը ), իսկ մյուս կողմը բնականաբար ձգտում է նվազագոյւնի հասցնել, կամ ընդհանրապես բացառել իր կողմից զիջումները:

Առաջին պլանում հիմա թեպետ հայերիս մոտ բավականին լավ ստացվում է առաջին մասը, հոյակապ ձևով ողբում ենք ու հիշում, նաև պահանջում (օրինակ հարյուրամյա տարելիցին ընտրվել է հիշում եմ և պահանջում կարգախոսը, ու՞մից, կամ ի՞նչ ես պահանջում, չի հստակեցված), բայց պռատկտիկ ճակատում հաջողությունն աուղեկցում է հակառակ կողմին, թուրքերը գուցե զիջում են լոբբինգի ճակատաում, բայց շատ ավելի հաջող են գործում պռակտիկ ճակատում, առայժմ նրանք ավելի ազդեցիկ են, ու ավելի հաջողակ Ցեղասպանությանն ճանաչումը վիժեցնելու գործում գերտերություններին իր կողմը գրավելու հարցում...

Մաթոս Աբգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more