▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Կոտայքում. զոհերի մարմինները հայտնաբերել են մեքենայից դուրս

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին «BMW X3» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր հատվածներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more