«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. |
«Օրերս գրել էի, որ Բյուրեղավանի խաղահրապարակում սղարանը շուռ է եկել 6-ամյա երեխայի վրա։ Տղան այսօր մահացել է։
Գրել էի նաև, որ Բյուրեղավան համայնքի ղեկավարը Հակոբ Բալասյանը իր պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից և վերջին անգամ առաջադրվել է «Միասնություն» դաշինքի կողմից, որը ստեղծվել է Սուրեն Սուրենյանցի և Գագիկ Ծառուկյանի կուսակցությունների կողմից։
Հիմա այս քաղաքական գործիչները, որոնք առաջիկա ընտրություններին կարծես թե միասին են մասնակցելու, պետք առնվազն Հակոբ Բալասյանին ուղարկեն տուն։ Սուրեն Սուրենյանցը լավ գիտի ինչ է քաղաքական պատասխանատվությունը և այս դեպքի քաղաքական պատասխանատվությունը իր և Գագիկ Ծառուկյանի վրա են։
Նշեմ նաև, որ Բալասյանը 2023 թվականին անցնում էր յուրացումների և ֆինանսական չարաշահումների քրեական գործով։ Թե ինչ եղավ այդ գործը չգիտեմÌ։
***
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բյուրեղավանում խաղահրապարակի սղարանը գլխին ընկնելու պատճառով 6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո 6 տարեկան այս հրաշք բալիկը գնաց հրեշտակների մոտ։ |