News.am-ը գրում է. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Գյուղի բնակիչ 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանից կրակ է բացել հարազատ հոր՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանի վրա, որի հետևանքով վերջինս մահացել է:
Գյուղացիները կրակոցների ձայներ են լսել, վախեցել են եւ տուն մտել: Նրանք ահազանգել ոստիկանություն, որից հետո ոստիկանները ժամանել են դեպքի վայր եւ բերման ենթարկել Սարո Աբգարյանին:
Նախանական տեղեկություններով, կենցաղային հողի վրա վիճաբանություն է եղել հոր եւ որդու միջև:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում