▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. Հրդեհից հետո տանը 3 դի է հայտնաբերվել

Թարմացված․ Ինչպես հայտնել էինք այսօր՝ հուլիսի 3-ին Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» Ամառանոցային 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայրից մանրամասներ է հայտնել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Հրշեջները մարել են կրակը և տան սենյակներից մեկում հայտնաբերել են 3 դի: Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների և տան սեփականատիրոջ ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները 2 կին են և նորածին երեխա, այդ կանայք էլ նրա տատիկներն են, իսկ տունը, ըստ հարևանների հայտնածի, գազաֆիկացված չի եղել:

***

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Մալաթիա-Սեբազտիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում։ 

Փրկարար ծառայությունից Asekose.am-ին հայտնում են, որ անցած կեսգիշերին՝  ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more