▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. 36-ամյա ԱԱԾ աշխատակիցն ինքնասպան է եղել

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-իսահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 103 շտապօգնության հերթապահ բրիգադից, որ կանչով մեկնել են Արշակունյաց պողոտայի 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչկան վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ռաֆայելյանի գլխավորոթյամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 10-րդ բնակարաանում ննջասենյակի դռան վերնամասից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 36-ամյա Խաչատուր Ղահրամանյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more