▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. 12-ամյա աղջնակը կառուսելից վայր է ընկել. հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով` այսօր հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փողոց, որտեղից հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի:

Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, ցավոք, երեխան հիվանդանոցի ճանապահին մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` երեխայի տվյալներն են` 12-ամյա Լիլիթ Սերգեյի Համբարձումյան, ով բնակվում էր Ռոմանոս Մելիքյան փողոցի թիվ 9 տանը: Նա Ռ. Մելիքյան փողոցի թիվ 2 շենքի բակում կառուսելի վրա խաղալիս է եղել և վայր է ընկել, իսկ հիվանդանոցի ճանապարհին տեղի է ունեցել ողբերգությունը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more