Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ «Լամբադա» կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռրս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ -2107» մակնիշի 34 SO 520 (վարորդ` Ռ. Կ., ծնվ.1993 թ.) և «Մերսեդես C180» մակնիշի 80 SQ 909պետհամարանիշերի (վարորդ` Ա. Ա., ծնվ.1988 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Ս.-ը տեղում զոհվել է:
Փրկարարներն ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Լ. Ս.-ի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնները:
mes.am