Հայաստանում հեռու չեն սահմանադրական բարեփոխումների ժամկետները, որոնք էլ նոր իրավիճակ կարող են ստեղծել, լուծել իշխանության վերարտադրման խնդիրները և ունենալ նոր նախագահ՝ ընդամենը ,,արարողակարգային ֆիգուր,, , որը չի ունենալու գործառույթների այն շրջանակը, որն ունի գործող նախագահը: Հենց ապագա նախագահի հարցն էլ այսօր արդեն դարձել է իշխանության առաջնային խնդիրներից մեկը: Ով է գտնվելու Բաղրամյան 26-ում, ով է լինելու երկրի չորրորդ նախագահը: Հարցը բնավ էլ հռետորական չէ, որքան էլ որ սահմանադրական բարեփոխումներից հետո անկարևորվելու է նախագահի պաշտոնը: Նախագահական ,,փնտրտուքների,, շրջանակներում արդեն որոշակիանում են իշխանությունների մտադրությունները, ըստ որոնց, ամենահավանական և ամենաընդունելի թեկնածուն համարվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որի անունը գրեթե չէր շրջանառվում սկանդալային պատմություններում, որին սիրում են բանակում, հանրային որոշ շերտեր նրան համարում են չափավոր և հավասարակշռված գործիչ: Եվ հենց Սեյրան Օհանյանի անձը ,,ճանաչելի,, դարձնելու համար էլ իշխանությունները որոշակի սցենարներ են կյանքի կոչում, հեռուստատեսային հաղորդումներ են եթեր արձակում, իսկ պաշտպանության նախարարության հովանու ներքո գործող լրագրողներն էլ ջանք չեն խնայում գովազդելու նախարարի կնոջը՝ առողջապահության նախարարի խորհրդական, ռազմական բժիշկների հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանին…
Այս քայլերն էլ այսօր որոշակի կամ ընդգծված ջղաձգումներ են ձևավորել որոշ շրջանակներում, հրապարակ հանել մի շարք լրատվամիջոցների, որոնք երբեմն անգամ անցնելով չափավորության ու զսպվածության սահմանները, բարեկրթության ընդունված նորմերը խախտելով, հարձակումներ են գործում Սեյրան Օհանյանի դեմ՝ հրապարակելով այնպիսի նյութեր, որոնք իրենց մեջ քրեածին երևույթներ են պարունակում, որոնք հանցակազմեր են պարունակում: Հիշատակվում են նախարարին առնչվող անձանց անուններ, որոնք, գուցե, արվում են հրապարակումներին հավաստիություն և ճշմարտացիություն հաղորդելու համար: Շատ ավելի հիշատակվում է նախարարի տիկինը, որին մեղադրում են վրաերթ իրականացնելու և մարդ սպանելու, կաշառքներ պահանջելու և այլ մեղքերի մեջ… Զարմանալի է, իհարկե, որ որևէ հերքում կամ պարզաբանում չի ներկայացվում, քայլեր չեն ձեռնարկվում ճշմարտությունն ու զրպարտությունը տարանջատելու համար: Գուցե այդ ամենը դեռ կարվի՞, գուցե Սեյրան Օհանյանը դեռ փորձարկու՞մ է իր համբերությունը…
Մեզ, իհարկե, առաջին հերթին բոլորովին այլ հարց է հետաքրքրում. ո՞վ կամ ովքեր են շահագրգռված սևացնելու Սեյրան Օհանյանին, հեղինակազրկելու և ,,փչացնելու,, նրան: Բնականաբար, ոչ ընդդիմությունը, որովհետև ընդդիմության օրակարգում առայժմ չկա նախագահի խնդիր, ընդդիմության մի զգալի հատվածը համակերպվել է սահմանադրական բարեփոխումներին և, հավանաբար, չի ակնկալում նախագահի պաշտոնը: Ուրեմն, ովքեր են կանգնած հակաօհանյանական գործընթացների թիկունքում և ինչ հարցեր են լուծում: Բոլոր վերլուծությունները հանգեցնում են այն եզրակացության, որ իշխանության, ինչպես նաև մերձիշխանական շրջանակներում սկիզբ է առել անողոք պայքար ՀՀ նախագահի պաշտոնի համար: Որքան էլ պաշտոնը ,,արարողակարգային,, , այնուհանդերձ այն ակնկալում է որոշակի իշխանություն, ազդեցությունների դաշտ, հետևաբար շատերը կուզենան զբաղեցնել այդ պաշտոնը՝ այսպես ձևավորելու համար նաև ռեալ իշխանություն՝ ազդեցություն խորհրդարանի և գործադիր իշխանության վրա: Եվ հենց իշխանական և մերձիշխանական ուժերի շրջապատում է ամեն ինչ տեղավորվում՝ այսպես հուշելով նաև պատվիարտուների հնարավոր շրջանակը…Պատվիրատուներն, անշուշտ, հիմնականում նրանք են, ովքեր տիրապետում են ֆինանսական ռեսուրսների և ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Սեյրան Օհանյանը չդառնա Հայաստանի չորրորդ նախագահը: Նրանք իրենց ցանկություններին հասնելու համար դիմում են անգամ կեղտոտ մեխանիզմների՝ ,,սնուցելով,, մի քանի հացկատակի, որոնք, անցնելով բարոյականության բոլոր սահմանները, պատրաստ են հանուն փողի ցանկացած զրպարտություն տարածել...
Ուրեմն, Սեյրան Օհանյանը դեռ ,,քաշելիք,, ունի , դեռ առաջիկայում նոր հարձակումներ են լինելու…
Ովքեր են պատվիրել Սեյրան Օհանյանի սև քարոզչությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more