Forbes-ը հրատարակել է 2015-ի IT ոլորտի ամենահարուստ գործարարների անունները։ Ցուցակը գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդ Բիլ Գեյթսը։ Նրա կարողությունը 2015-ին գնահատվել է 79,6 մլդ․ ԱՄՆ դոլար՝ ընդ որում, այդ կարողության 13 տոկոսը Գեյթսը ներդրել է Microsoft-ի ակցիաների մեջ։
Ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցրել Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը, որի կարողությունը կազմել է 50 մլդ․ ԱՄՆ դոլար։
Երրորդ տեղում Ջեֆ Բեզոսն է իր 48 մլդ․ ԱՄՆ դոլար կարողությամբ, որի գրեթե 90 տոկոսը կազմում են Amazon-ի ակցիաները։
Իր վարկանիշով չորրորդ տեղը զբաղեցրել է Facebook-ի «հիմնադիր հայր» երիտասարդ Մարկ Ցուկենբերգը, հաղորդում է «Ռոսբալթ»-ը։
IT ոլորտի ամենահարուստ մարդկանց տասնյակում են հայտնվել նաև Լարի Փեյջը, Սերգեյ Բրինը, Ջեկ Ման, Սթիվ Բալմերը, Լորեն Ջոբսը եւ Մայքլ Դելը։