▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են ձերբակալվել զինված խմբին աջակցելու գործով. ԱԱԾ-ի տեսանյութը

Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել «Սասնա ծռեր» խմբին օժանդակող մարդկանց ձերբակալությունների մասին: Այն առաջարկում ենք դիտել news.am-ի յութուբյան էջում: 

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ մասնավորապես, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում եւ ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու եւ իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող եւ բախումներ հրահրող սադրիչ եւ հանցավոր գործողություններ:

ԱԱԾ փոխանցմամբ, հուլիսի 21-ին ձերբակալվել է Վ. Գ.-ն, ով ապօրինի կերպով զենք, այդ թվում՝ նռնակ կրելով փորձել է հասնել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչեւ նշված վայր հասնելը:

Բացի այդ, հուլիսի 22-ին ձերբակալվել է Մ.Ա.-ն, ով փորձել է բենզինով եւ յուղով շշալցված պայթուցիկները («մոլոտովի կոկտեյլ») պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխել Խորենացի փողոցի արգելափակված հատվածը եւ դրանք օգտագործել պատեհ առիթի դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more