▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վքեր էին սուլում ու խանգարում Բակո Սահակյանի ելույթի ժամանակ

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքին եւ հանդես եկել ելույթով:

Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ միասնականությունը մեր ժողովրդի ամենակարեւոր արժեքներից մեկն է՝ մայր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարելով մեր բոլոր հաղթանակների եւ հաջողությունների հիմքն ու գրավականը:

«Արցախն ուժեղ է, մեր կամքը՝ անսասան ու անկոտրում, եւ մեզ ոչինչ չի շեղի մեր ընտրած ճանապարհից, մեր գերնպատակից, որը հզոր ու միացյալ հայրենիքի կերտումն է ու զորացումը: Եվ սա համազգային խնդիր է: Մենք ամեն օր ու ամեն ժամ զգում ենք, որ մեր թիկունքում կանգնած են մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Այդպես եղել է, այդպես կա եւ այդպես կլինի ընդմիշտ»,- ընդգծել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:

Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ Սամվել Բաբայանի կողմնակիցների մի խումբ սկսել է վանկարկել «Բաբայան նախագահ», խանգարելով ելույթը:

 

Հավելենք, որ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն,  անդրադառնալով Բակո Սահակյանի ելույթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուլեցինք Բակոյին բոլ-բոլ, 
     Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ։ 
     Հ.Գ. Էս ի՞նչ էր, արա: Բակոն եթե արժանապատվության գոնե մի կաթիլ ունենար, հենց հիմա հրաժարական կտար։

Ճիշտն ասած` կարծում էի, որ հնարավոր չէ գերագնահատել Բակոյի ինտելեկտը, բայց սխալվում էի։ Տեսնես ինչո՞վ էր մտածում, երբ որոշել էր ելույթ ունենալ:
     Արցախի որևէ ղեկավար դեռ այսպես խայտառակ չէր եղել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more