▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր էին 2018-ի հակասահմանադրական ու հակաօրինական իշխանափոխության իրական կազմակերպիչներն ու հովանավորները․․․

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹՎԵՐԸ

Նիկոլ Փաշինյանի պատվերով «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերնագրով 9-րդ դասարանի պատմության դասագրքի մեջ բովանդակային հետաքրքիր դրվագներ կան: Դասագրքի յոթ համահեղինակները քանակական առումով հետևյալ կերպ են բաշխել Հայաստանի Հանրապետության նախագահների ու Նիկոլ Փաշինյանի լուսանկարները:

1. Լևոն Տեր-Պետրոսյան 8 լուսանկար

2. Ռոբերտ Քոչարյան 3 լուսանկար

3. Սերժ Սարգսյան 3 լուսանկար

4. Արմեն Սարգսյան 0 լուսանկար

5. Նիկոլ Փաշինյան 3 լուսանկար

Քանի որ դասագրքում «Հեղափոխություն» խորագրով առանձին բաժին կա, որտեղ խոսվում է «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մասին, դիմում եմ Լևոն Տեր Պետրոսյանին, որպես ավագ պատմաբան-գործընկերոջ՝ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իրադարձություններին պատմագիտական գնահատական տալու խնդրանքով:

Ովքե՞ր էին 2018 թվականի հակասահմանադրական ու հակաօրինական իշխանափոխության իրական կազմակերպիչներն ու հովանավորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more