▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր և ինչո՞ւ են իրեն ծեծի ենթարկել… Հայկ Խանումյանի հարցազրույցը

 

1in.am-ը գրում է. ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով՝ իրեն ծեծի են ենթարկել քաղաքական դրդապատճառով: Նա վստահ է, որ առնվազն կատարողները կպատժվեն, գործը կբացահայտվի, քանի որ փաստերը բավականին շատ են, այդ թվում նաև ԼՂՀ ԱԺ-ի մոտակայքում տեղակայված տեսախցիկները, նրա կարծիքով, ֆիքսած կլինեն առնվազն առաջին պահին հարձակում գործած անձանց: Նա նշեց, որ յոթ հոգու դեմքով է ճանաչում, անձամբ չի ճանաչում:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությանը, երեկ կարծիք էր հայտնել, որ ոչ թե քաղաքական, այլ միգուցե անձնական դրդապատճառ ունի. «Իրեն լավ ճանաչելով, կարող եմ ասել`միգուցե ինչ-որ անձնական խնդիր է եղել»: Բացի դրանից՝ նա նաև նշել էր՝ եթե այդպիսի բաներ է ասել, պետք է պատասխան տա: Հայկ Խանումյանը չմեկնաբանեց Դավիթ Բաբայանի ասածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more