Orer.am-ը գրում է, որ օրեր առաջ բլոգերներից մեկը գրառում արեց, որը վերնագրված էր «Հայկական թոք շոուների 10 ամենաանհաջող հյուրերը»: Տասնյակում ընգրկված էին տարբեր ոլորտներ ներկայացնող գործիչներ, որոնց մասնակցությունը հայկական թոք-շոուներին հեղինակը համարում է չստացված: Գրառման մեջ կա ակնհայտ հեգնանք հաղորդումների ընթացքում տվյալ գործիչների եթերային պահվածքի, խոսքի, արտաքինի հանդեպ:
Այդ առիթով orer.am-ը զրուցել է տասնյակում հայտնված «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանի հետ: Վերջինս, ի պատասխան իրեն հասցեագրված քննադատության, նշեց. «Բավական է սկսել քաղաքական ակտիվությունը, և պոռնկությունն անմիջապես իրեն զգացնել է տալիս։ Այսօր տեսա հերթական ֆեյքի մի գրառում, որը լրատվականները հարկ են համարել տեղադրել իրենց կայքերում։ Մի նորմալ մտավորականի, մի նորմալ արվեստագետի գրառում չեն տեղադրի, սակայն նման պոռնիկների համար միշտ տեղ ունեն։ Զգուշացնում եմ` ես իմ պատվի համար մինչև վերջ կռվող կին եմ. ով պատվիս կպավ, «հերը կանիծեմ»` բառիս բուն իմաստով, այն օրը կգցեմ, որ շունը ձեռից հաց չի վերցնի։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կաքում