▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ով որ ասի՝ մենք մեր ձևերով կմասնակցենք, արժանանալու է նույն ճակատագրին». Նիկոլ Փաշինյան

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես նախօրեի նրա հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարապետյանն ասաց՝ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտենք...դա արժանացել է ու արժանանալու է համարժեք գնահատականի»: Հարցին՝ այսինքն՝ ով ասի՝ կանգնելու եմ եկեղեցու կողքին, նույն ճակատագրի՞ն է արժանանալու, նշել է. «Ոչ: Ով որ ասի՝ մենք մեր ձևերով կմասնակցենք, արժանանալու է, այո՛»:

Դիտեք նաև՝

«Արմեն Աբազայանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում, նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, ու կարծում եմ՝ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա»,- անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազայանին ազատելուն՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես, երբ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային: Հարցին՝ հրաժարվե՞լ է որևէ հանձնարություն կատարել, նշել է. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց»:

***

«Էս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356թ-ից՝ Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը կարգալույծ է արվում: Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ»,- ցույց տալով «Համաբարբառ կանոնագիրք հայոց»-ը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով ու կանոններով... Էստեղ ահագին բառեր կան, ես կարդացել եմ, նոր բառեր էլ կան, ձեզ ծանոթ անծանոթ բառեր էլ կան»,- հավելել է նա:

***

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռուսական արձագանքներին (Զախարովա, Սոլովյով)՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չեմ կարծում, որ էդ մարդիկ իմ մեկնաբանելու մակարդակի մարդիկ են, որ իրենց ասածը մեկնաբանեմ: Իրենց ասածները թող մեկնաբանեն էն մարդիկ, ում հետ ամեն օր առնչվում են»:

***

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա: Լրագրողների հետ զրույցում՝ վարչապետն ասել է. «Այո, այցը նախատեսված է: Օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն: Հայտարարությունների համատեղ պայմանավորվածությունները չխախտելու համար, ընդամենն ասացի այն, ինչ հայտնի է»:

***

Լրագրողի՝ ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իմ գործունեության ցանկացած ձև ֆինանսավորվում է ՀՀ պետբյուջեից՝ վարչապետի գործունեության շրջանակենրում: Էն, ինչ անում եմ Կրթվելը նորաձև է շարժման շրջանակներում, համարում եմ իմ՝ որպես վարչապետի գործունեության չափազանց կարևոր մաս: Դա ՀՀ քաղաքացիների հետ խոսակցություն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more