▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես կստորագրեմ հրամանագիրը. Արմեն Սարգսյան

 

 

Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության շրջանակում, այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք պետք է բոլորս հարգենք Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը հստակ ասում է՝ կա միայն մեկ բարձր մակարդակ՝ խորհրդարանը, որտեղ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Ոչ փողոցում, ոչ հավաքների ժամանակ կամ որևէ այլ շենքում, բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խորհրդարանի շենքում: Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես որպես պետության ղեկավար կստորագրեմ հրամանագիր տվյալ անձին վարչապետի պաշտոնում նշանակման վերաբերյալ, եթե իհարկե չլինեն սահմանադրության խախտումներ ընտրության գործընթացում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more