▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ է պաշտոնյան, որ իրեն սնող մարդուն բռնության ենթարկի, այն էլ այդքան մեծ ոհմակով»․ Բագրատ Սրբազան

«Զազրելի երևույթների ենք ականատես լինում, որոնք սովորական են դարձել։ Չէի ուզում անդրադառնալ այս մարդկանց, բայց․․․ Տերն ասում՝ Մի՛ տվեք սրբությունները շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առջև»,- ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Արթուր Չախոյանի՝ «խուլիգանախմբի կողմից դաժան ծեծի ենթարկվելու» դեպքին։ Սրբազանը դատապարտեց «Չախոյանի վրա ոհմակով հարձակվելը»։ «Ո՞վ է պաշտոնյան, որ իրեն սնող մարդուն բռնության ենթարկի, այն էլ այդքան մեծ ոհմակով։ Այդ պաշտոնները մարդկանց կյանքը բարելավելու համար են։ Այս պատկերը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետք է հաղթահարենք այս չարիքի իշխանությունը»,- ասաց Սրբազանը։

***

«Առողջ ծառը չի կարող չար պտուղ տվող։ Եվ հակառակը՝ որդնած, անմշակ, չար ծառը չի կարող բարի պտուղ տալ։ Սա անհամատեղելի է։ Պտուղն իր ծառից է ճանաչվում։ Ծառն էլ դառնում է իր պտղի հայելին»,- ուղիղ եթերում ասաց Բագրատ Սրբազանը։ Նա անդրադարձավ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր և «Սրբազան պայքար»-ի ակտիվիստների միջև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին։
«Թե՛ Վահագն Ալեքսանյանը, թե՛ իր՝ ակվարիումի մասնագետ ղեկավարը, թե՛ մնացած ձայն արձակող ինքնափետուրավորված երևույթները փորձել են տեսանյութով երևացող ակնհայտ ճշմարտությունը իրենց իսկ արժեքին համապատասխան ներկայացնել։ Այս դեպքում էլ են ստում»,- ասաց Սրբազանը՝ ներկայացնելով միջադեպի մանրամասները։ Նրա խոսքով երիտասարդները, ինչպես միշտ, մոտեցել և ներկայացրել են ակցիայի նպատակը՝ չիմանալով ում են մոտենում։ «Չեն իմացել, որ այդ երևույթի մայրն է, այդ պտուղի ծառն է։ Առաջին փորձով մի կերպ փորձել են խաղաղ կերպով ճանապարհել։ Չի հանգստացել, երեկոյան վերադարձել է ձեռնափայտով։ Հարձակվելով, անպարկեշտ վարքագծով ու հայհոյելով՝ փորձել է ինչ-որ բան անել։ Մեր երիտասարդները պահել են պարկեշտություն, թեպետ նա և իր որդին իրենց վարքագծով ցույց են տվել իրենց իրական պատկերը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով Տիգրան Ավինյանի հոր խոսքերը, «թքող մոր թքող որդու»՝ Ալեն Սիմոնյանի պահվածքը և այլն։

***

«Թքող մոր անպարկեշտ զավակը մեր երիտասարդներին կապիկ է անվանել․․․կարմիր գծերի մասին է խոսել, դուք ընդհանրապես որևէ գիծ չունեք»,- ուղիղ եթերում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր և «Սրբազան պայքար»-ի ակտիվիստների միջև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ալեն Սիմոնյանի կատարած գրառմանը։ «Ես վստահ եմ, որ այդ խոսելուց առաջ հայելու մեջ տեսել է իր արտացոլանքն ու ինքնադրսևորում է ունեցել։ Չէր կարող այլ կերպ լինել։ Այս մարդիկ այդ միջավայրի ծնունդն են։ Դուք կարմիր գծերը խախտելով՝ մարդկանց դռենրի առաջ դագաղներ եք դրել, հայրենիքն եք հանձնել․․․դուք որևէ գիծ չունեք»,- ասաց Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more