▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է կոչված կասեցնելու այս ցինիզմն ու անպարկեշտությունը

Արդեն մի քանի օր է` որոշ կայքեր և անհատներ անթաքույց ծաղրի են ենթարկում Հայ Եկեղեցու անդամ մի պարզ հավատացյալի, որ, ապավինելով Աստծուն, դիմել է հոգևորականի օգնությանը: 
Հարց է ծագում. ո՞ւր են մեր իրավապաշտպանները: Վայրկյան անգամ չեմ կասկածում` եթե խոսքը վերաբերեր այլ կրոնական կազմակերպության հետևորդի, չէին դադարի մեզանում հայտնի իրավապաշտպանների մեղադրական ճառերը` ի պաշտպանություն քաղաքացու կրոնական զգացումների: Այս դեպքում անձը կրոնական փոքրամասնության չի պատկանում և իրավապաշտպաններն էլ կարծես անելիք չունեն: Արդյո՞ք չեն ոտնահարվում նրա իրավունքները և վիրավորվում կրոնական զգացումները: Ո՞վ է կոչված կասեցնելու այս ցինիզմն ու անպարկեշտությունը:

 

Տեր Վահրամ Մելիքյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more