Hraparak.am-ը գրում է.
Բոլորդ լավ հիշում եք տաքսիստ Արման Գալստյանին: Ինչեր ասես չգրվեցին, չասվեցին: Հիմնականում լավ: Բայց մի բան կար, որ բոլորին հավասարապես մտահոգում էր. Ո՞վ է այդ տաքսիստը, որ «պրոֆեսորի նման» իմացական մտքով արտահայտվում է:
newmag.am-ը վերջապես պատախանեց այս հարցին. «Արման Գալստյանը բացում է գաղտնիքը, որ մինչ օրս չի հրապարակել. Նախկին լողորդը չի նշում «մանր-մունր» մասնագիտական դասընթացները: Այս մեկը դեռ չի ասել: Ավարտել է «Մյուդ իրավաբանական կոնցեռնի» իրավաբանության ֆակուլտետը. իրավաբան-իրավագետ է»:
Այ սա է մեր պետությունը: Յուրաքանչյուրն «աշխատում է իր տեղում»: Եվ ցավալին այն է, որ կրթական բնագավառում ծախս անելով և կադր պատրաստելով, դեն է նետում այդ կադրին: Սա փողի վատնու՞մ չէ: Ո՞վ պիտի պատասխան տա բյուր արմանների համար:
Հ.Գ.
Իսկ մի քանի օր առաջ, երբ զրուցում էի արտասահմանյան մի պատասխանատուի հետ, նա անկեղծացավ՝ ես տարբեր երկրներ եմ գնում՝ իմ երկրի համար ուղեղներ «գողանալու»:
Սա նու՞յնը չէ, երբ գալիս ու «գողանում են մեր ունեցվածքը»: … Ու դրա համար անչափ հարուստ է իր երկիրը: Իսկ մենք աղքատ ու ձեռքներս ուրիշներին պարզած:
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Նյութը` սկզբնաղբյուրը կայքում