▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Համահայկական 6-րդ խաղերի գեղեցկուհին

«Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» գեղեցկության մրցույթին այս տարի մասնակցել են աշխարհի տարբեր քաղաքներից հայրենիք ժամանած շուրջ երկու տասնյակ գեղեցկուհիներ:

Ավանդաբար անցկացվող գեղեցկության մրցույթի մասնակիցները հանդիսատեսին և ժյուրիի անդամներին են ներկայացել երեկոյան զգեստներով և պատասխանել տրված հարցերին:

Ելույթներից հետո ժյուրիի անդամները գնահատել են մասնակիցների արտաքին տվյալները, իրենց հարցերին վերջիններիս հնչեցրած պատասխանները: Որոշ ժամանակ անց ամփոփելով գնահատականները՝ ժյուրին հայտարարել է առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած գեղեցկուհիների անունները:

«Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» տիտղոսին արժանացել է Թբիլիսին ներկայացնող Դիանա Տումանովան՝ 116 միավորով: 1 միավոր պակաս է ստացել Ալեքսանդրիան ներկայացնող Մերի Հարությունյանը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լոս Անջելեսից ժամանած Լիլիթ Արվահին՝ 112 միավորով:

Մրցույթի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած գեղեցկուհիները կպարգևատրվեն օգոստոսի 13-ին՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Աղբյուրը` Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more