▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ է դուխով գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը». Արեգնազ Մանուկյանի հարցից հետո ԱԺ-ում կրքերը թեժացան

«Ազգային ժողովում պատգամավորների անհատական զննում է իրականացվում. ինչո՞ւ են այդքան վախեցած, ո՞վ  է դուխով գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Թագուհի Թովմասյանին։

http://asekose.am/filemanager/uploads/aregnaz_manukyan.jpg

Այդ հարցին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը. «Դուք հատուկ այնպես եք անում, որ մթնոլորտը լարվի, իմաստը ո՞րն է, դժվա՞ր է հարցը տալ այնպես, որ մթնոլորտը չլարվի»։

Ռուբինյանին էլ արձագանքեցին ընդդիմադիր պատգամավորները, ինչից հետո ՔՊ-ականները սկսեցին ընդդիմադիր պատգամավորների հետ վիճել։

Ռուբինյանը միջադեպի արդյունքում նախազգուշացում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more