Բոլիվուդյան աստղ Թուլիփ Ջոշիի հայրը հնդիկ է, իսկ մայրը հայուհի, ով ծնվել է Լիբանանում, իսկ հետո տեղափոխվել Հնդկաստան։
Թուլիփ Ջոշին ծնվել է 1979թ. Հնդկաստանի Մումբայ քաղաքում։
Թուլիփը մեծացել է Հնդկաստանում, սովորել այնտեղի քոլեջում։ Նա պետության մասշտաբով դարձել է թեթեւ աթլետիկայի չեմպիոնուհի։
2000թ. Թուլիփը ճանաչվել է «Femina Miss India»:
Թեպետ Ջոշին չի հաղթել «Միսս Հնդկաստան» մրցույթում, սակայն նկատվել է մի շատ գովազդային ընկերությունների կողմից։ Նկարահանվել է հայտնի ապրանքանիշերի գովազդներում։
Որպես դերասանուհի իր առաջին քայլերն արել է 2002 թ. Յաշա Չոպրայի «Իմ սիրելիի հարսանիքը» ֆիլմում։
Նա այժմ համարվում է Բոլիվուդի ամենահայտնի ու պահանջված դերասանուհիներից մեկը։
Աղբյուրը՝ wnews.am