▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ԱԺ նորընծա պատգամավոր Արթուր Մանուկյանը

Պատգամավորի մանդատը վերցրած Արթուր Մանուկյանը խորհրդարանում երդվեց։

«Հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները։

Նպաստել ՀՀ ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը և անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։

Նա «Իմ քայլը» խմբակցությունում փոխարինում է Էդգար Առաքելյանին։ Արթուր Մանուկյանը թատրոնի և կինոյի դերասան է՝ Երևանի կինոթատրոններում այժմ ցուցադրվող «Անհայտ բաժանորդ» ֆիլմի դերակատարներից, մինչ այս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more