▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ ասեց, որ կռվել են, որտե՞ղ են կռվել, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23-ին, մի 10 հոգի․․․Ասել է Սուքիասյանն, ապա հայտարարություն տարածել

Ո՞վ ասեց, որ կռվել են, որտե՞ղ են կռվել, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23-ին, մի 10 հոգի․․․Ասել է Խաչատուր Սուքիասյանն, ապա հայտարարություն տարածել․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել: Ավելի ուշ նման հայտարարություն է տարածել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,-գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more