▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ա ներկայացրել իր ձեռք բերում՝ չի հետաքրքրում, ով ում ուզում ա ՝ թող ծաղիկ նվիրի․․․ԱԳ նախարար

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է բլոգեր Բելլա Բաբախանյանի այն հայտարարությանը, թե կցանկանար տեսնել իր վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բելառուսական կողմին արված հարցման փաստաթղթերը։

ԱԳՆ խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց. Երեկ ՀՀ քաղաքացի Բելլա Բաբախանյանն, անդրադառնալով ՀՀ ԱԳՆ կողմից իր վերաբերյալ արված հարցմանը, նշել է, որ, եթե կարելի է, կցանկանար տեսնել այդ փաստաթղթերը՝ հարցումն ու պատասխանը: Հաշվի առնելով նշյալը՝ կարո՞ղ եք տրամադրել համապատասխան փաստաթղթերը:

Պատասխան. ՀՀ տվյալ քաղաքացին կարող է ներկայանալ ՀՀ ԱԳ նախարարություն և անմիջականորեն ծանոթանալ Բելառուսի ԱԳՆ-ին ուղղված ՀՀ դեսպանության համապատասխան հայտագրին և դրան ստացված պատասխանին: Միաժամանակ, ինչպես համանման այլ դեպքերում, ընդունող երկրի հետ պաշտոնական հաղորդակցությանը զուգահեռ Մինսկում ՀՀ հյուպատոսն իր գործառույթների շրջանակում մշտական կապի մեջ է եղել ձերբակալված ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամների հետ:

Բլոգեր Բելլա Բաբախանյանը ձերբակալվել էր Բելառուսում, այնուհետև ազատ էր արձակվել։ Ազատ արձակվելուց հետո Բելլա Բաբախանյանը ժամանել էր Հայաստան, նրան Բելառուսից Հայաստան էր ուղեկցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Մարտի 5-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներից մեկը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր է ԱԳՆ-ն ձեռնարկել ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ նրա ազատ արձակումը ներկայացվեց որպես Գագիկ Ծառուկյանի ձեռքբերում։

«Ես չգիտեմ, թե ով ինչ դիմավորում, ճանապարհում կամ այլ միջոցառումներ է արել: Մենք ազատ երկիր ենք: Բոլորն իրավունք ունեն այդպիսի բան անելու: Փետրվարի 20–ին ՀՀ ԱԳՆ–ն պաշտոնական նոտայով դիմել է բելառուսական կողմին, հայցել է տեղեկատվություն՝ նշված ՀՀ քաղաքացու վերաբերյալ, 3 օր անց ստացել է բելառուսական կողմի պատասխանը, որում ասվում էր, որ այդ անձը ազատազրկված է 15 օրով և ժամկետը լրանալուց հետո բաց է թողնվելու»,– պատասխանել էր Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունից հետո Բելլա Բաբախանյանը հայտարարել էր, որ կցանկանար տեսնել իր վերաբերյալ բելառուսական կողմին ուղղված հարցման մասին ԱԳՆ-ի փաստաթղթերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more