▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուզում են՝ Իրանն էլ կատաղի»․ Արեն Ափիկյան

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ջոկեցին եվրոշաբաշից օգուտ չեղավ, հիմա էլ Ռուբիո են բերում։ Ռուսաստանին ջղայնացնելը քիչ էր, ուզում են Իրանն էլ կատաղի»։

***

«Ընտրությունների հետ կապվա՞ծ է Ռուբիոն այցելում Հայաստան»,- «Նյուզ»-ը հարցն ուղղել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Ընտրությունների հետ ի՞նչ կապ ունի, ո՞նց կարող է կապ ունենա»,- ի պատասխան ասել է նախարարը։

***

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է. «Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ»:

***

Լրագրող Սյուզի Բադոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Զվարթնոցում իրարանցում է. նա ստարտ սպասում են ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի ժամանմանը, ով ըստ մեր աղբյուրի` հենց Զվարթնոցի ներսի տարածքում էլ իր այցն ավարտելու է ` առանց պաշտոնական հանդիպումների

Մեկ երկու լուսանկար` ի պատասխան ՌԴ-ից հնչող կոշտ ու վճռական հայտարարությունների եւ վերջ

Սա են խնդրել ու աղերսել մեր տեղի չինովնիկները ` այս պահին Հնդկաստանից վերադարձող Մարկո Ռուբիոյին ով ընդամենը մի կարճ կանգառ կանի .. ուրիշ ոչ մի բան

Հիշեցնեմ, այսօր առավոտյան ՌԴ-ից եկող Մեդվեդեւի հոգնաների ֆոնին ` անսպասելի հայտարարվեց` Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

Ընդ որում ակնարկներ եղան, թե իբր Ռուբիոն Երեւան է ժամանում ՀՀ ընտրական թեմաներով կամ TRIP-ի թղթեր ստորագրելու համար

NEWS.am-ին տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չէր մեկնաբանել Ռուբիոյին այցը,

Երեւի հասկանալով որ իրադրային լուծում է դա ու վտանգավոր է առաջ ընկնել զարգացումներից... մնաավանդ որ կրկնում եմ` Զվարթնոցի տարածքում հնարավոր է այցն ամփոփվի քաղաքական ժեստի համար մի քանի լուսանկարներով.. վերջ...

info@asekose.am/095519696
Հասարակություն more