Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին տեսաուղերձով շնորհակալություն է հայտնում բոլորին, որոնք հատկապես վերջին օրերն կանգնած են իր ընտանիքի կողքին։
«Բոլորին ուզում եմ շնորհակալություն ասել։ Դա, իրոք, մեզ ուժ է տալիս պայքարել ճշմարտության, մեր ընդհանուր ճշմարտության, մեր իրավունքների, մեր արժանապատվության համար։ Փոքրիկ խմբակքը ուզում է տարածել իր վախը մեզ վրա, սահմանափակել մեր ազատությունը, դատական պրոցեսը դարձնելով ուղղակի աբսուրդ։ Բայց գիտեք, ազատությունը մտածելակերպ է։ Արդարաության ճանապարհն առաջարկում եմ գտնենք միասին, կողք կողքի»,-ասաց նա՝ կոչ անելով վաղը մասնակցել խաղաղ երթին։
Մանրամասները՝ տեսանյութում։