▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզած-չուզած ամեն օր թաղում ենք անում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Քաղաքով մեկ տեղակայված սգո ծառայություններն ու սրահները, մեղմ ասած, արդեն լցրել են քաղաքացիների համբերության բաժակը: 
Ներկայումս Երևանի կենտրոնում կան մի շարք փողոցներ, որտեղ տեղակայված սգո սրահների պատճառով, տվյալ փողոցներով գրեթե ամեն օր թաղման թափոր է անցնում, որին էլ հետո հաջորդում է հոգեհանգստի արարողությունը: Ու անկախ քաղաքացիների ու տվյալ թաղամասի բնակիչների ցանկությունից, վերջիններս, անընդհատ ստիպված են լինում ականատես լինել այդ տխուր արարողություններին:

Հաշվի առնելով այս հանգամանքն ու քաղաքացիների արդարացի դժգոհությունները, վերջերս, կառավարությունը հավանություն է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նշենք, որ օրերս, ավագանին միաձայն հավանության է արժանացրել Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները կանոնակարգող որոշման նախագծը: Որի համաձայն կանոնակարգվում են նշված ծառայությունների իրականացման համար թույլտվություն ստանալու կարգը, այդ ծառայությունների մատուցման համար նախատեսված շինությունների գտնվելու թույլատրելի վայրերն ու շինությունների և համապատասխան ծառայությունների մատուցման համար առաջադրվող պարտադիր պայմանները:

Հարկ է նշել, որ ավագանու նիստի քննարկմանը դրված սահմանափակումներից հետո որոշ հոգեհանգստի սրահներ` օրենքում նշված պահանջներին չհամապատասխանելու պատճառով, կարող են ընդհանրապես դադարեցնել իրենց գործունեությունը:
Չնայած, սգո սրահների սեփականատերերի բողոքներին, ամեն դեպքում, պետք է փաստել, որ քննարկվելիք օրենքը կարող է բավականին դրական տեղաշարժ արձանագրել տվյալ ոլորտում` շարքային քաղաքացիներին զերծ պահելով թաղման տհաճ տեսարաններից ու հոգեբանական ցնցումներից:

Նարե Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more