▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուղղակի նողկալի են». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի նողկալի են սահմանի թեմայով ու հատկապես զոհերի թեմայով քաղաքական կամ սեփական ինքնահաստատման փորձերը: Բա ու՞ր մնաց. «սահմանին ժամկետայինի կանգնելը սխալ է, ճիշտը պայմանագրայինների կանգնելն է»։ Թե նայած ում որդին է այդ ժամկետայինը։


     Հեշտ եք մոռանում, որ չնայած ՀՀ սահմանների որոշակի լարված դեպքերին, միևնույնն է մեր հայրենիքի Արցախ հատվածը ավելի վտանգավոր է այդ առումով: Կամ էլ չեք մոռանում, ուղղակի այդպես է ձեզ հարմար: 
     Մեկ էլ մինչև մեկին դիրքեր ուղարկելը հիշեք, որ դուք էլ կարող եք գնալ ու դիրք կանգնել, հակառակորդին հաղթել, դիրքեր գրավել և այլն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more