▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղերձ՝ «Սասնա ծռեր» ջոկատի «խորհրդատուներին»

 Ուղերձ Իգոր Մուրադյանի կարծիքը կիսողներին

Ռուսներին ատելը կամ ընդունելը  ըստ էության նույն երևույթն է: Երկու դեպքում էլ, թե՛ատողները և թե՛ սիրողները փակված են նույն մենթալ իրականության մեջ և նույն կախվածությունն ունեք նրանցից:

Թե՛ մեկը, թե՛ մյուսը ռուսի համար նույն արժեքն ունեն. նա իրեն ատողին ֆիզիկապես է ոչնչացնում, իսկ սիրողին՝ բարոյապես:

Ժամանակն է չեզոք վերաբերմունք դրսևորել ռուսների հանդեպ:

Ուստի, մյուս ծայրահեղությունը՝ ռուսատյացությունը հարկավոր է դադարեցնել. «Սասնա ծռեր» ջոկատի պայքարի հաջողությունը չչափել միտինգներում հնչած հակառուսական կոչերի քանակով:

Խնդիրը դեռ մեր երկրի ներսում է, հարկավոր չէ ժամանակից առաջ ընկնել: Եվ ինչո՞ւ բացառել կուռ ՀՀ տեսնելու պարագայում ռուսական կայսրության նահանջը:

Պարոնա՛յք, Վարուժան Ավետիսյանին քննադատելու, շտկումեր անելու և շարժումը ձեր պատկերացումների ուղղությամբ տանելու փոխարեն գտեք ձեր տեղը շարժման մեջ: Ձեր բոլոր գործողություններում առաջնորդվեք ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի հետ խելքով չափվելով, այլ ընդամենը խելոք վարքագիծ դրսևորելով: Գործեք ազգային ազատագրական շարժման տրամաբանության շրջանակներում:

Ժողովուրդը գնում է նրանց ետևից ում սիրում է: Համախմբվում են սիրո շուրջ, քանզի մարդու ունիկալ հատկությունները ի հայտ են գալիս սիրո լույսի ներքո:

Կրկին ուզում եմ վերադառնալ հակառուսական կոչերի կողմնակիցներին, եթե վստահ եք ձեր համոզմունքներում, «Սասնա ծռեր» ջոկատի մարտիկների սկսած ազգային ազատագրական պայքարը քննադատելու փոխարեն սկսեք գերտերություններից  Ղարաբաղի ճանաչում պահանջել, իսկ ՆԱՏՕ-ից մեզ համար զենք ստանալու դիմաց ռուսական 102-րդ բազան դուրս հրավիրելու գործարքը ի կատար ածել:

Որևէ երկրի հետ բարեկամ լինելը ամենևին չի ենթադրում մեր հողում նրա ռազմաբազայի առկայությունը:                                                                                                                                              .                                                         

Վահագն Կոզմոյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more