Armlur.am-ը գրում է.
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ մահափորձի գործով կալանավորվածները գաղտնի խոսակցություն են ունեցել, ինչը ԱԱԾ-ի կողմից ձայնագրվել է եւ օգտագործվել:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել, ինչի կազմակերպման կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը:
Մի քանի օրից կլրանա կատարված միջադեպի մեկ տարին, իսկ, ահա, մինչ օրս կալանավորված անձանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ Հենրիկ Ավագյանը, որին մեղադրանք է առաջադրվել պատվերով սպանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով, ընդունել է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ, սակայն ոչ սպանելու, այլ վախեցնելու նպատակով:
Իսկ ի՞նչ նպատակով է Հենրիկ Ավագյանը ցանկացել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հենրիկ Ավագյանը Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի հետ խնդիրներ է ունեցել: Վերջինս իրավապահներին պատմել է, որ համայնքի ղեկավարը տիրացել է իր հոր այգիների տարածքին ու այնտեղ խաղատուն կառուցել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում