▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշագրավ դեպքեր հայոց պատմությունից

Այսպիսի և բազմաթիվ այլ ուշագրավ դեպքեր հայոց պատմությունից.

«Հայերը վաղուց են ապրում Երուսաղեմում: Նույնիսկ հիմա այնտեղ պահպանվել է Սուրբ Հակոբոս եկեղեցին, որտեղ բավականին հետաքրքիր փաստաթղթեր կան: Քչերին է հայտնի, որ տեղի հայերը Մուհամմադ մարգարեի հետ նամակագրական կապի մեջ են եղել: Ահա թե ինչպես է դա ստացվել. մարգարեն իր ժամանակի աշխարհի ղեկավարներին իր ուսմունքն ընդունելու առաջարկ է ուղարկում: Նրանցից որեւէ պատասխան չի ստանում, սակայն Երուսաղեմի հայերը գրում են, որ ճանաչում են նրան՝ որպես Մեծ մարդ: Մուհամմադ մարգարեն նրանց նույնպես ինչ-որ պատասխան ուղարկեց:

Երբ մահմեդականները գրավեցին Երուսաղեմը, Ումար իբն ալ-Խաթաբը՝ Մուհամմադի ամենամոտ աշակերտներից մեկը, բոլոր քրիստոնյաներին քաղաքից հեռացրեց: Նրա մոտ եկան հայերը եւ ցույց տվեցին հենց մարգարեի կողմից ուղարկված գրությունը: Ումարը շուրթերին մոտեցրեց գրությունը եւ ասաց. «Ապրեք Երուսաղեմում»: Հետո քաղաքը գրավեցին խաչակիրները, որոնք բոլոր մահմեդականներին վերացրեցին, իսկ հայերին ձեռք չտվեցին: Խաչակիրներին վտարեց Սալահ ադ-Դինը. նա քրիստոնյաների արյունով լվաց գլխավոր մզկիթի գմբեթը: Նրա մոտ էլ հայերն եկան եւ արդեն երկու փաստաթուղթ ցույց տվեցին՝ մարգարեի նամակն ու Ումարի փաստաթուղթը: Եվ այդժամ Սալահ ադ-Դինը հանձնեց նրանց երրորդը՝ արդեն իր կողմից: Այս մասին շատ քիչ է հայտնի, բայց երեք փաստաթղթերն էլ առ այսօր պահպանվում են»:

Մովսես Դեմիրճյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more