▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն վարորդներին. ի՞նչ անել, եթե չեք պահպանել տուգանքի վճարման կտրոնը

iravaban.net-ը գրում է. Երբեմն վարորդները տուգանքի վճարում կատարում են, բայց վճարումը հաստատող կտրոնը չեն պահպանում. որոշ ժամանակ անց էլ ԴԱՀԿ ծառայությունից ստանում են նամակ, որ տուգանքի վճարումը չի կատարվել: Ապացուցելու համար, որ վճարումը իսկապես կատարվել է փաստաբան Աշխեն Դաշյանն առաջարկում է երկու տարբերակ: Նախ, ըստ փաստաբանի, անհրաժեշտ է բանկ դիմել, եթե վճարումը հենց բանկում է կատարվել. «Վարորդը գոնե պետք է հիշի այն բանկը, որտեղ վճարումը կատարել է: Պետք է դիմի բանկ, բանկից ստանա համապատասխան վերծանումները. Դրանք  բանկի կողմից տրամադրվող փաստաթղթեր են, որոնք կարող են հանդիսանալ վճարման հիմք՝ տուգանքը վճարելու ապացույց»: Մյուս դեպքում, եթե վճարումը տերմինալով է կատարել, պետք է դիմել տերմինալը սպասարկող համապատասխան ՍՊԸ.  ընկերությունը կտա տեղեկանք վճարումների վերաբերյալ, և դա կօգտագործվի որպես տուգանքի վճարման  ապացույց : Աշխեն Դաշյանը փաստում է, որ այս խնդիրը շատ տարածված է,  բայց ուրախալի է նաև այն փաստը, որ այսօր վարորդներն ավելի հետևողական են դարձել նման դեպքերում՝ կտրոնները պահում են:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more